Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Եվրատեսիլյան շոուի ավարտը կամ ասք Կոնչիտայի մասին

Եվրատեսիլյան շոուի ավարտը կամ ասք Կոնչիտայի մասին
11.05.2014 | 13:11

Եվրատեսիլյան շոուն այս տարի փորձեց քիչ թե շատ հավատարիմ մնալ իր անվանը (երգի մրցույթ): Մեր երկրի ներկայացուցիչն էլ` իր «Note Alone» երգով երկրպագուների մեծ բանակ վաստակեց: Առանցքում, իհարկե, աշխարհաքաղաքական հարցերն են (որ երկիրը որ երկրին քանի ձայն կտա-չի տա): Ինտրիգների պակաս էլ չունեցանք: Ավստրիացի Կոնչիտան եկավ հիշեցնելու միահավասարվող աշխարհի մարտահրավերի մասին: Հայաստանյան մասնակիցն իր «անզգույշ» բնորոշումների համար (Կոնչիտայի երեսից) հայտնվեց քննարկումների կիզակետում:

Մայիսի 10-ին Կոպենհագենի եվրատեսիլյան լուսավոր ու մեծ բեմում մրցեցին եզրափակիչ փուլ անցած 26 երկրների ներկայացուցիչներ: Հայաստանն ի սկզբանե ֆավորիտ երկրների թվում էր: Հաղթանակն էլ երբեք այդքան մոտ չէր թվացել: Կանխատեսումներ կային, որ Ցեղասպանության մոտեցող 100-ամյա տարելիցն (Արամի երրգն էլ) անտարբեր չէր թողնի աշխարհին: Աշխարհասփյուռ հայությունն էլ իր հերթին կաջակցեր հայաստանյան ներկայացուցչին: Բայց պարզվեց, որ բոլորովին այլ է «աշխարհի կարգը»:
Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ին զբաղեցրեց 4-րդ տեղը: Հայաստանին 12 միավոր տվեցին Ֆրանսիան, Ավստրիան, Վրաստանը, 10 միավոր` ՈՒկրաինան, Բելառուսը, Լատվիան, Մոնտենեգրոն: Ռուսաստանն իր ձայները բաշխեց հետևալ հաջորդականությամբ` Բելառուս` 12 միավոր, Ադրբեջան` 10, Հայաստան` 8: Հայաստանը 8 միավոր տվեց Բելառուսին, 10` Ռուսաստանին, 12՝ Մոնտենեգրոյին: Արամն ընդհանուր առմամբ հավաքեց 174 միավոր, Ավստրիայի հաղթող ներկայացուցիչը`290: Երկրորդ տեղը զբաղեցրեց Նիդեռլանդների, երրորդը՝ Շվեդիայի ներկայացուցիչը:
Եվրատեսիլյան երգերը շատ շուտով կմոռացվեն: Մի կարճ ժամանակ «օրակարգում» կմնան մասնակից երկրների տված «քիչ ու շատ միավորները», հիշողությունները՝ թրաշով օրիորդի մասին: Բառաֆոնդում միառժամանակ իր ուրույն տեղը կգրավի միասեռականութունը բնորոշող «կոնչիտա» տերմինը: Մի քիչ կդժգոհենք այս կամ այն երկրի՝ մեր նկատմամբ ունեցած վերաբերմունքից: Եվրամետներն ու ռուսամետները կքննարկեն «աշխարհի բանը»: Մի բարի մարդ կհիշեցնի, որ սա ընդամենը շոու է, որի համար, սակայն, ֆինանսական խնդիրներ ունեցող երկրները գումար չեն վատնում: Հարց`կներկայանա՞ Հայաստանը «Եվրատեսիլ 2015»-ին: Իհարկե: Չէ, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շեմին կանգնած մեր երկիրը` ասելիք ունի աշխարհին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1538

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ